Այսօր: Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2021թ.
Գուգարքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2021,Հունիս 28 - 2022,Հունիս 28
Թեժ գծի հեռախոսահամարներ
2020,Մայիս 7 - 2023,Մայիս 7
Սերմացու և պարատանյութեր ներկրողների ցանկ
2020,Ապրիլ 7 - 2024,Ապրիլ 7
ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԾՐԱԳՐԵՐ
2019,Նոյեմբեր 28 - 2021,Նոյեմբեր 28
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ
2018,Նոյեմբեր 30 - 2021,Դեկտեմբեր 20
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ
2018,Նոյեմբեր 26 - 2021,Դեկտեմբեր 14

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Պարեկային ծառայության մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հայկանուշ Սարգսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/08/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
25/09/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունը, ոստիկանության բարեփոխումների շրջանակում, 2021 թվականի հուլիսի 7-ին ազդարարեց Երևանում նոր Պարեկային ծառայության մեկնարկի մասին։

          Այս անգամ Պարեկային ծառայությունը Լոռու և Շիրակի մարզերում գործարկելու, ինչպես նաև Երևան քաղաքի Ծառայությունը նոր կադրերով համալրելու նպատակով է հայտարարվել բաց մրցույթ:

          Լոռու մարզում նոր Պարեկային ծառայության ուսուցման համար հայտարարված ընդունելություն մրցույթին ակնկալում ենք բարձր դիմելություն, որը, սակայն, հնարավոր է ապահովել մրցույթի վերաբերյալ մարզաբնակ մեր երիտասարդների իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով։   Այս համատեքստում, ակնկալում եմ Ձեր աջակցությունը՝ սեղմ ժամկետում հնարավոր բոլոր խողովակներով (համայնքապետարաններ, մարզային երիտասարդական կառույցներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, մարզային լրատվամիջոցներ և այլն) այս ընդունելություն մրցույթի մասին տեղեկացվածությունն ապահովելու հարցում։

          Մրցույթինկարողենմասնակցել՝

  • առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող քաղաքացիները (արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե բացի վերոնշյալ պայմաններից, անցել են պարտադիր զինվորական ծառայություն): 
  • Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել Ոստիկանության ծառայողները, բացառությամբ.

-         հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.

-         40 տարեկանը լրացած իգական և 45 տարեկանը լրացած արական սեռի ծառայողների.

-         զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձևավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների («Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, ինչպես նաև ոստիկանության համակարգում պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների:   

Դիմելուհամարաշխատանքայինփորձչիպահանջվում, անհրաժեշտէառնվազնմիջնակարգկրթություն:

          Ընդունելությանժամանակկիրականացվի՝

  • Առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում,
  • Ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեսթ,
  • Հարցազրույց

          Ընդունելություն-մրցույթիստուգումներըևհարցազրույցներըկանցկացվենսույնթվականիսեպտեմբերի 22-իցմինչևհոկտեմբերի 22-ըներառյալ

Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 570 տեղ, որից՝ 

1) 258 տեղը Լոռու մարզի համար,

2) 257 տեղը Շիրակի մարզի համար,

3) 55 տեղը Երևան քաղաքի համար:

Վարձատրությանվերաբերյալ՝

  • ուսուցման ընթացքում քաղաքացիական անձանց կտրամադրվի 68.000 դրամ հաշվարկային դրամական բավարարում, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում՝ աշխատավարձի և աշխատատեղի պահպանում (այս ընթացքում վերջիններս ազատված են լինելու աշխատանքային պարտականությունների կատարումից)։
  • ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար ՀՀ դրամ (հարկված՝ 237.400դր.):
  • Սահմանված են նաև սոցիալական բարձր երաշխիքներ:

Ոստիկանությանկրթահամալիրումհնգամսյակուրսըհաջողությամբավարտելուցհետոսովորողնանմիջապեսկնշանակվիպաշտոնում։

Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզի Գուգարք գյուղ
0322-3-93-30,
gugarq.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՒԳԱՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner